չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Հայ փրկարարները Ադիյամանում փլատակներից դուրս են բերել 3 քաղաքացու․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Հայ փրկարարները Ադիյամանում փլատակներից դուրս են բերել 3 քաղաքացու․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

Արդեն որերորդ օրն է, չնայած աշխատանքային բարդ պայմաններին, հայ փրկարարները, միջազգային գործընկերների հետ համատեղ շղթաներ կազմած, շարունակ փորձում են փորել փլուզված շենքերը՝ հորդորելով հաճախակի լռել՝ օգնության համար խնդրանքի ձայներ լսելու հույսով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ-ը։

Որոնողափրկարարական թիմերը, օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ, փնտրում են «դատարկություններ»՝ մեծ բետոնե ճառագայթների կամ փլուզված աստիճանահարթակների տարածքներ, որտեղ կարելի է գտնել տուժածներին։ Մինչ փրկարարները փորձում են հասնել ողջ մնացածներին, աջակցող թիմերը հետևում են շենքերի շարժին՝ հաշվի առնելով դրանց հետագա փլուզման հավանականությունը, ինչպես նաև՝ այլ վտանգների առկայությունը։

 

Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе

Իրականացվող լայնածավալ աշխատանքների արդյունքում Ադիյաման քաղաքի փլուզված տարածքներում փրկարարները, համագործակցելով ԱՄՆ որոնողական թիմի հետ, հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել 3 տուժած քաղաքացու։

Возможно, это изображение 5 человек, люди стоят, на открытом воздухе и текст «PC 220»

Սիրիայում և Թուրքիայում աշխատանքային տարբեր տեղամասերում հայ փրկարարները շարունակում են իրականացնել շինությունների թուլացած և կախված կառուցատարրերի ապամոնտաժում, փլատակների քանդման և տարածքից հատուկ տեխնիկայով հեռացման աշխատանքներ։

Возможно, это изображение 4 человека

 

Կինոլոգիական խումբը ևս ակտիվորեն ներգրավված է որոնողափրկարարական աշխատանքներին։

Возможно, это изображение 4 человека, собака и на открытом воздухе

  • Կիսվել: