կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հատկապես ընդդիմության կողմից դատարանների նկատմամբ քաղաքական ճնշումներ են կիրառվում. Անդրեասյան

Հատկապես ընդդիմության կողմից դատարանների նկատմամբ քաղաքական ճնշումներ են կիրառվում. Անդրեասյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքին:

Նա նշեց, որ ներկայիս Սահմանադրության մեջ խախտված է իշխանության տարբեր թևերի միջև բալանսավորումը: Գործընթացը, ըստ նրա, նախատեսված է հենց այդ խնդիրը շտկելու համար:

Խոսելով դատարանների վրա ճնշումների մասին՝ Անդրեասյանն ասաց. ՛՛Այն, որ դատարանների հանդեպ կա հանրային ծայրահեղ անվստահություն, և այդ անվստահությունը պարբերաբար առաջացնում է քաղաքական խոր դժգոհություններ, եղել է և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական թևում: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ այսօր էլ դատարանների նկատմամբ քաղաքական մեծ ճնշումներ են կիրառվում հատկապես ընդդիմության կողմից՛՛:

Անդրեասյանը ցանկություն հայտնեց, որ դատարանների նկատմամբբ որրևէ կողմից չլինի ճնշում:

 

  • Կիսվել: