ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն օգոստոսի 7-ին Տավուշի մարզում կծանոթանա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։

Արդյունավետ աշխատանքի և ժամանակի խնայողության համար՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակն օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-13։00 կտեղակայվի Դիլիջան քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։

Այն քաղաքացիները, ովքեր ունեն հարցեր Հարկադիր կատարման ոլորտում՝ կարող են դիմել և տեղում ստանալ աջակցություն։

  • Կիսվել: