Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Հանրային ձայն» կուսակցության համանախագահներ՝ փաստաբան Արտակ Գալստյանի և Վարդան Ղուկասյանի (Դոգ) նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ էական հանգամանքներ են պարզվել խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի վերաբերյալ։
Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել նաև տվյալներ առ այն, որ Վ. Ղուկասյանի և նրա հանցակիցների կողմից այլ անձանց տարբեր ծառայությունների մատուցման քողի ներքո ներկայացվել են գույքային պահանջներ։