հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել 17 քաղաքացի. Ոստիկանություն

Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել 17 քաղաքացի. Ոստիկանություն

«Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 17 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Հիշեցնենք, որ ցուցարարները նախ փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:

 

 

  • Կիսվել: