երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով՝  առաջարկվում է դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն: Օրինագիծն առաջարկվում է լրացնել նոր մասով, համաձայն որի՝ պաշտպանության հարցերով ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ և օգնականներ: Նախատեսվում է նաև ամրագրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման մարմինների համակարգից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել ԱԳՆ՝ նախարարության և նշված մարմինների միջև պայմանավորվածության դեպքում:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ օրենքի նախագծում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, իսկ  որոշ կարգավորումներ համապատասխանեցվել են «Հանրային ծառայության մասին» օրենսդրությամբ սահմանված դրույթներին:

Հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն առաջարկել է կատարել լրացում, ըստ որի՝ կադրերի ռեզերվում գրանցվում են նաև դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք: Հանձնաժողովի նախագահը պարզաբանել է, որ լինում են դեպքեր, երբ մրցույթի մասնակիցները հավասար միավորներ են հավաքում, բայց պաշտոնի թափուր տեղը մեկն է և նշանակվում է մեկը: Սարգիս Խանդանյանն  առաջարկում է մրցույթը հաղթած, բայց չնշանակված անձին գրանցել դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում՝ առանց դիվանագիտական ստաժ համարելու:
 
Կառավարության ներկայացուցիչն իր եզրափակիչ ելույթում տեղեկացրել է, որ Սարգիս Խանդանյանի առաջարկն ընդունվում է:

Օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից արժանացել է դրական եզրակացության:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը դեկտեմբերի 8-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով  առաջարկվում է դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն: Օրինագիծն առաջարկվում է լրացնել նոր մասով, համաձայն որի՝ պաշտպանության հարցերով ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ և օգնականներ: Նախատեսվում է նաև ամրագրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից և պետական կառավարման մարմինների համակարգից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել ԱԳՆ՝ նախարարության և նշված մարմինների միջև պայմանավորվածության դեպքում:

  • Կիսվել: