հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հանդիպման վայրը՝ դատարան, կառավարությանը անգործությունը կարժանանա նաև իրավական գնահատականի․ Մանե Թանդիլյան

Հանդիպման վայրը՝ դատարան, կառավարությանը անգործությունը կարժանանա նաև իրավական գնահատականի․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Ապրելու երկիր» կուսակցության հայցին, որն ընդդեմ կառավարության ներկայացվել էր վարչական դատարան․

«Ինչպես և կարելի էր կանխատեսել մեր հայտարարություններից՝ հանդիպման վայրը՝ դատարան։ Կառավարությանը բնորոշ վարքագիծը՝անգործությունը, բացի մեր ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավական գնահատականի։

Հայաստանը դառնալու՛ է իրավական երկիր, որտեղ օրենսդրական դրույթները կիրառվում են օրենքին համապատասխան, այլ ոչ թե՝ ըստ իշխանությունների քաղաքական նպատակահարմարության»,-գրել է Թանդիլյանը։

Հիեցնենք, որ երեկ «Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

  • Կիսվել: