երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հանցագործության ակնհայտ դեպքի փաստով է պայմանավորված Մեղրիի համայնքապետին բերման ենթարկելը․ Ֆիդանյան

Հանցագործության ակնհայտ դեպքի փաստով է պայմանավորված Մեղրիի համայնքապետին բերման ենթարկելը․ Ֆիդանյան

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն այս պահին Քննչական կոմիտեում է, կատարվում են քննչական գործողություններ։ Նա կոմիտե է հրավիրվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակում։

Քննչական կոմիտեից, սակայն, դեռ չեն հստակեցնում, թե ինչ կարգավիճակ ունի Զաքարյանը։

Երեկ վարչապետի այցից հետո կոմիտեն հայտարարել էր, որ հարուցվել են մի շարք քրեական գործեր՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ։ Ագարակում և Մեղրիում ցուցարարների շարքում էր նաև Մեղրիի քաղաքապետ, նախկին հանրապետական Մխիթար Զաքարյանը, որն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, համակարգել է ցույցերը:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հանցագործության ակնհայտ դեպքի փաստով է պայմանավորված Մխիթար Զաքարյանին բերման ենթարկելը։

Ոստիկանության պետի տեղակալը հերքել է լուրերը, թե երեկ 100-ից ավելի սյունեցի է բերման ենթարկվել. ըստ Ֆիդանյանի՝ խոսքը 2-3 անձի մասին է։

Ֆիդանյանն անդրադարձել է նաև երեկ Սյունիքում ոստիկանության գործողություններին։

  • Կիսվել: