հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հակառակորդի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, գույքը ոչնչացնելու փաստերով հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, գույքը ոչնչացնելու փաստերով հարուցվել է քրեական գործ

Մեր ծառայողներից 15-ը` որպես պահեստազորային, զորակոչվել են և ծառայության են նշանակվել տարբեր զորամասերում, ինչպես նաև կամավորագրվել են ևս 4-ը, որոնք 15 պահեստազորայինի հետ միասին առաջնագծում են: 150-ից ավել կամավորագրված քննիչներ կան, և գործնական վարժանքներ են անցնում, որ մեկնեն առաջնագիծ. այսօր Քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

 

«Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հակառակորդի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, գույքը ոչնչացնելու փաստերով հարուցվել է քրեական գործ: Քննչական խումբ է կազմվել նախաքննությունը կատարելու համար, որին ընդգրկվել են զինվորական քննչական վարչության ողջ անձնակազմը, բոլոր կայազորների քննիչները ներառվել են խմբում աշխատելու համար»,- նշեց նա:

Արթուր Մելիքյանի խոսքով՝ քրեական գործը ոչ միայն դատավարական առումով ունի իր նշանակությունը, այլև հետևյալ ուղղություններով աջակցում և օգնում են զինծառայողներին և նրանց ընտանիքներին.

 

«Քրեական գործով բացահայտված փաստական հանգամանքներն այժմ և հետագայում օգտագործվելու են քաղաքական և իրավական նկատառումներով: Միջազգային դատական ատյաններում այդ ապացույցները կներկայացվեն։ Երկրորդը՝ նախաքննության շրջանակում իրականացվում են փորձաքննություններ, որոնց արդյունքներով կատարվում են անձանց նույնականացումներ, երրորդը՝ նախաքննության արդյունքները և տեղեկատվությունը մենք տրամադրում ենք պաշտպանության բնագավառի լիազոր մարմնին, որպեսզի զոհված զինծառայողների սոցիալական երաշխիքների իրացումը հնարավորինս իրականացվի»:

  • Կիսվել: