կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական ձևավորումից հետո Սասուն Խաչատրյանն ակնկալում է ավելի լավ արդյունքներ

Հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական ձևավորումից հետո Սասուն Խաչատրյանն ակնկալում է ավելի լավ արդյունքներ

Միջինը ՀՔԾ-ն տարեկան քննում է մոտ 600 գործ: Նախատեսվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է քննի մինչև 2000 քրեական գործ: Այս մասին ՛՛Լուրերին՛՛ տված հարցազրույցում ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով Կոմիտեի գործունեությանն ու առաջիկա անելիքներին:

Նա նշել է, որ վերոհիշյալ աշխատանքը պետք է կատարվի համարյա նույն ռեուրներով, եթե օրենսդրական փոփոխություն տեղի չունենա, ինչը, Խաչատրյանի կարծիքով, անիրատեսական է:

՛՛150 քրգործ ունենք ՀՔԾ-ում ընթացիկ, մոտ 115-ը փոխանցվեցին Հակակոռուպցիոն կոմիտեին, մի մասը տեղափոխվեց Քննչական կոմիտե, մի մասը՝ ԱԱԾ: Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում մոտ 160 քրգործեր են քննվում, այսինքն՝ ծանրաբեռնվածությունն աճել է, նվազել է քննիչների թիվը...՛՛,-նշել է Սասուն Խաչատրյանը:

Նա հավելել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասությանը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդածի, վերապահված է բոլոր այն քրգործերի քննությունը, որոնք նախատեսված են Քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով, որը նախատեսում է կոռուպցիոն հանցագործություների ցանկը, որտեղ, Խաչատրյանի խոսքով, ներառված են նաև այնպիսի հանցատեսակներ, որոնք կարող են իերնց բնույթով կոռուպցիոն բաղադրիչ չունենալ, այլ լինել, օրինակ, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, սահմանների անցում, որը կատարվել է բռնությամբ և այլն:

՛՛Այս դեպքերը կոռուպցիոն բաղադրիչ չունեն, սակայն քննվում են մեր ծառայության կողմից, որն աննախադեպ ծանրաբեռնվածություն է ստեղծում՛՛,-ասել է Խաչատրյանը:

Անդրադառնալով հայտիև աղմկոտ գործերին՝ նա նշել է, որ Մարտի մեկի գործը և դրանից անջատված մի շարք քրեական գործեր, որոնք վերաբերում են փողերի լվացվմանը, նույնպես քնվում են:

՛՛Խոսքը միլիոնավոր դոլարիների փողերի լվացման մասին է, նաև կան գործեր, որոնց մասին այս պահին չի բարձրաձայնվում, բայց էլի կլինեն նման գործեր, և ակնկալում եմ, որ Կոմիտեի վերջնական ձևավորումից հետո կունենանք ավելի լավ արդյունքներ՛՛,-ասել է Սասուն Խաչատրյանը:

  • Կիսվել: