հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հակակոռուպցիոն դատարաններն իրենց նպատակին չեն հասնի. Աղազարյան

Հակակոռուպցիոն դատարաններն իրենց նպատակին չեն հասնի. Աղազարյան

Այսօր մտահոգություն կա, թե արդյոք սա կդառնա՞ լիարժեք քայլ այն հարցերի լուծման ճանապարհին, թե՞ կլինի մի կիսաքայլ: Այս մասին այսօր ԱԺ-ում հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծման վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա նշեց, որ իրավաբան չէ, և ինչ էլ առաջարկի, կարող է թվալ օրենքներին ու Սահմանադրությանը անհամապատասխան: ՛՛Ներող եղեք այդ դեպքում՛՛,-նշեց նա ոըւ հավելեց, որ մյուս կողմից, չլինելով իրավաբան, հասկանում է, թե այս օրենքն ինչ նպատակ է հետապնդում, բայց այդ նպատակին չի հասնի:

՛՛Որովհետեւ երբ մենք հաստատում ենք, որ էսօր գործող դատավորները բացարձակ անկախ են գործադիր եւ օրենսդիր իշխանություններից, ինչը շատ լավ է, եւ գտնվում են միանշանակ կախվածության մեջ նախկին իշխանություններից, ինչը շատ վատ է, դա նշանակում է, որ մենք այդ պատճառով ենք այդ ճանապարհով գնում, որ փորձենք լուծումներ գտնել:

Մենք ունենք առաջին ատյան, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարան: Բոլոր գործերը կգնան Վճռաբեկ դատարան եւ կարժանանան այն բախտին, ինչը մենք չէինք ցանկանա, որ արժանանային:

Արդյոք կարելի է մտածել այն հարցի շուրջ, որ Վճռաբեկ դատարանում ստեղծվի եւս մեկ պալատ, որպեսզի այդ պալատում քննվեն այն հարցերը, որոնք հասել են Վճռաբեկ առաջին եւ երկրորդ ատյաններում քննարկումներից հետո՛՛,-նշեց պատգամավորը:

  • Կիսվել: