երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Գյումրու համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում. ՔԿ

Գյումրու համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում. ՔԿ

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, գործի քննությանը միջամտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համայնքապետարանի շենքում կատարվում են քննչական գործողություններ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

Ավելի վաղ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջն էր տեղեկություն տարածել այն մասին, որ ոստիկանությունը և քննչական կոմիտեն կրկին այցելել են Գյումրու քաղաքապետարան՝ քաղաքապետի աշխատասենյակում գործողություններ իրականացնելու նպատակով։

«Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  երեկվանից կալանավորված է, թե իրավապահներն ինչ են փնտրում աշխատասենյակում, անհասկանալի է»,– հայտնում են քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ ուժայինները նախորդ օրը քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրու քաղաքապետարանում, ապա բերման ենթարկել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, այսօր առավոտյան քաղաքապետը 2 ամսով կալանավորվել է։

  • Կիսվել: