կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Գյումրիում կաշառք տալու փորձի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Գյումրիում կաշառք տալու փորձի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 7-ին Գյումրու Տերյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա տղամարդ։

Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

  • Կիսվել: