հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գյումրիում 26-ամյա տղայի սպանությունը բացահայտվել է. պատճառը եղել է համացանցային նամակագրությունը

Գյումրիում 26-ամյա տղայի սպանությունը բացահայտվել է. պատճառը եղել է համացանցային նամակագրությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 29-ին, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանի, Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ, ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ, վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են մարտի 27-ին Գյումրիում, Երևանյան խճուղում, թիվ 135 Ա շենքի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Դադրանյանի սպանությունը կատարողի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքի արդյունքում Կումայրիի Ոստիկանության բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Վ-ն, ով խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը՝ իր մոտ եղած դանակով։

Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Դավիթ Վ-ն ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական մարմինը պատրաստվում է դիմել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Դ. Վարդանյանի նկատմամբ, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, իսկ հանցագործության պատճառը եղել է համացանցում իրար հետ նամակագրական կապ ունենալը։

  • Կիսվել: