երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գումարը տեղում հաշվում են, այն կազմում է 3000 դոլար. նիստի ժամանակ տեսանյութ ներկայացվեց

Գումարը տեղում հաշվում են, այն կազմում է 3000 դոլար. նիստի ժամանակ տեսանյութ ներկայացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանին կաշառք տալու գործով դատական նիստը:

Նշենք, որ քրեական գործով անցնում է նաև Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։

Դատական այս նիստի ժամանակ շարունակվեց ապացույցների հետազոտման փուլը: Նիստը դռնփակ է, ապացույցների հետազոտմանը կհաջորդի վկաների հարցաքննությունը: Իբրև ապացույց ներկայացվել է տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են քննիչները Արսեն Դավթյանի աշխատասենյակում հայտնաբերում գումարը` պատռված ծրար է դրված, ծրարից գումարը հանված է: Հարգին՝ ի՞նչ գումար է դա և որքա՞ն, Արսեն Դավթյանը պատասխանում է, որ տեղյակ չէ, իսկ ծրարը, ասում է, բացել է՝ պարզելու համար, թե ինչ է ներսում։

Գումարը տեղում հաշվում են, այն կազմում է 3000 դոլար՝ տրված 100 դոլարանոց թղթադրամներով։ Գումարը դրվում է ծրարի մեջ և կնքվում։

  • Կիսվել: