հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԳՇ պետի ազատման դիմումը մարտի 4-ին կմտնի ուժի մեջ

ԳՇ պետի ազատման դիմումը մարտի 4-ին կմտնի ուժի մեջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ, այս մասին հայտնում է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

«1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց-գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը՝ հիմք ընդունելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

2) Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ հակասահմանադրսական հրամանագրի վերաբերյալ չի ստորագրելու: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար առարկություններում, դիմելու է ՍԴ:

3) Այսինքն՝ ըստ նախագահի, առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:

4) Ցավում եմ, որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեղնողը նախագահի համար գերակայող եղան Սահմանադրությունից ու բանակից: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ՝ նման պայմաններում: Ափսոսում եմ...», - ֆեյսբուքյան էջում գրել է Վարդևանյանը։

  • Կիսվել: