Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել․ դատախազությունը կբողոքարկի կալանքի միջնորդությունը մերժելու որոշումը
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու, գենեարալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել։ Այս մասին լրատվամիջոցներին են հայտնել ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Գ. Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում: Նշենք, որ դատարանը մերժել է Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի:


