երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գրավի դիմաց ազատ է արձակվել «Հանրապետական» ծննդատան փոխտնօրենը

Գրավի դիմաց ազատ է արձակվել «Հանրապետական» ծննդատան փոխտնօրենը

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասի տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ Արշակ Ջերջերյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 19-ին՝ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով։

Նշենք նաեւ, որ Արշակ Ջերջերյանին, «Հանրապետական» ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին եւ Երեւանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել երեխաների ապօրինի որդեգրման գործով։

  • Կիսվել: