չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Գործընթաց է սկսվել Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ

Գործընթաց է սկսվել Միհրան Պողոսյանի եղբոր մասով․ կան ձերբակալվածներ

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ԴԱՀԿ նախկին պետ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալել են նրա ազգականներին։ 

Մեղադրյալների մեջ է նաև «Միկշին» շինարարական և արտադրական կազմակերպության սեփականատերը, որը ԴԱՀԿ պետի քեռին է։ «Միկշին» ՍՊԸ-ի սեփականտերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխայիլ Հարությունյանի որդին։

«Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու մեջ: Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են»,- այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

 

 

  • Կիսվել: