երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Գործարարներ Արտակ Սարգսյանը և Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության․ ՔԿ

Գործարարներ Արտակ Սարգսյանը և Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության․ ՔԿ

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը և գործարար Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության։ Այս մասին PrimeNews.am-ին հայտնեցին ՔԿ-ից։

Արտակ Սարգսյանը հրաժարվել է նաեւ Քննչական կոմիտեում ցուցմունք տալ «Terrazza» սրճարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով։

2018թ. հունիսի 5 -ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` «ՍԱՍ-ի Արտակի» մասնակցությամբ: Արտակ Սարգսյանը ոստիկանությունում, սակայն, բացատրություն էր տվել եւ հերքել  իր մասնակցությունը միջադեպին։ Դեպքի կապակցությամբ հունիսի 8–ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

  • Կիսվել: