երկուշաբթի, հունիս 15
15 / 6 / 2026
Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով կան 2 զոհ, 1 վիրավոր. ՆԳՆ

Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով կան 2 զոհ, 1 վիրավոր. ՆԳՆ

Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր: ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին ԶԼՄ-ներին տեղեկացրին ՆԳՆ-ից։ 

Ավելի վաղ 24News-ը հայտնել էր, որ, իր տեղեկություններով, զինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև արցախցի մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:

  • Կիսվել: