հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

 
 

Գորիսում նռնակի պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, այսօր 2 մարդ է սպանվել, կա 1 վիրավոր:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ սպանվածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է, մյուսը՝ նրա ազգականը: Նրանց տվյալները մինչ այս պահը պաշտոնապես չեն հրապարակվել: Տեղի ունեցածի պատճառը, նախնական տեղեկություններով՝ կենցաղային է:

Քննչական կոմիտեից «Լուրեր»-ին փոխանցեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի (սպանության փորձը), 335-րդ հոդվածի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:

 
 
 

  • Կիսվել: