չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Հայաստանն ու Կատարը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանն ու Կատարը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար, COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կատարի Պետության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Աբդուլլահ բին Աբդուլազիզ բին Թուրքի Ալ Սուբայիի հետ։

Այդ մասին Համբարձում Մաթևոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քննարկել ենք շրջակա միջավայրի ոլորտում հայ-կատարական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով կենսաբազմազանության պահպանության, բնական ռեսուրսների կայուն կառավարման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղություններով համագործակցության հնարավորություններին։

Հանդիպման երկրորդ հատվածում անդրադարձել ենք Հայաստանում կայանալիք COP17-ի շրջանակում նախարարական բանակցություններին և դրանցում Կատարի ակտիվ ներգրավմանը։ Կարևորել ենք նախարարական մակարդակով երկխոսությունն ու ջանքերի համադրումը՝ կենսաբազմազանության պահպանության հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու նպատակով»,- գրել է Մաթևոսյանը։

 

  • Կիսվել: