Թուրքիայում ևս մեկ մարդ է ձերբակալվել Ադրբեջանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար
Թուրքիայում ևս մեկ մարդ է ձերբակալվել դպրոցական համազգեստի պատճառով սոցիալական ցանցերում Ադրբեջանի հասցեին բացասական արտահայտություններ հնչեցնելու համար։
Մուհամմեդ Էմին Յըլդըրըմից և Ֆաթիհ Էրշահինից բացի, ձերբակալվել է նաև Հաթայում Köklü Değişim Media-ի ներկայացուցիչ Ահմեթ Սապան։ Ահմեթ Սապան ձերբակալվել է իր տանը՝ հոկտեմբերի 27-ի առավոտյան։
Երեքն էլ մեղադրվում են օտարերկրյա պետության ղեկավարին վիրավորելու մեջ։



