ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց երկու ամսով

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվեց երկու ամսով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում է կայացրել կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։

Առուշանյանի փաստաբանը հայտարարել է, որ Գորիսի համայնքապետը կալանավորվել է երկու ամսով։

Նա ասել է, որ բողոքարկելու են որոշումը Վերաքննիչ դատարանում:

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին միջնորդություն էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Առուշանյանի  նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը:

  • Կիսվել: