երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գորիսի քաղաքապետի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել

Գորիսի քաղաքապետի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին InfoPort.am-ին իրավապահ համակարգի մեր աղբյուրներրը հայտնեցին, որ գործը գտնվում է ոստիկանությունում, սակայն ՔԿ չի հասել։

Թե ինչ գործի շրջանակններում է մեղադրանքն առաջարդվել, չմանրամասնեցին՝ խոստանալով  աջաիկայում մանրամասներ հայտնել։

Ըստ InfoPort.am-ի իրավապահ համակարգի աղբյուրների  Գորիսի քաղաքապետ Առուշ  Առուշանյանի նկատմամբ հարուցվել է նոր քրեական գործ և այն կապ չունի քննչական կոմիտեում նրա հետ առնչություն ունեցող 3 այլ քրեական գործերի հետ։ 

Մանրամասների մասին InfoPort.am-ը կհարղորդի հաջորդիվ։ 

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը առավոտյան բերման էր ենթարկվել ոստիկանություն։

  • Կիսվել: