կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գորիսի համայնքապետի եւ Քարահունջի ղեկավարի վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել

Գորիսի համայնքապետի եւ Քարահունջի ղեկավարի վերաբերյալ քրեական գործը դատարան է ուղարկվել

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի եւ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործով դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ ուղարկել դատարան։ Այս մասին Infoport.am-ը տեղեկացավ Դատախազությունից։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Առուշանյանը կալանավորվել է հենց Ավետյանի ցուցմունքի հիման վրա, որի խափանման միջոց կալանավորումը դատախազությունը վերացրեց այն բանից հետո, երբ Առուշանյանը կալանավորվեց։

  • Կիսվել: