հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սայաթ Շիրինյանն ազատ արձակվեց

Սայաթ Շիրինյանն ազատ արձակվեց

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի ձերբակալում, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Դատավոր Պապոյանի նախագահությամբ մանրամասն քննության առնվեց մեր բողոքը: Դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը` գնդապետ Շիրինյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, առաջնայինը հիմնավոր կասկածի բացակայությամբ և հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դադարեցրեք իրավական խայտառակությունները...»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Արամ Վարդևանյանը տեղեկացրել էր, որ դատարանը գնդապետ Սայաթ Շիրինյանին ձերբակալելու որոշում է կայացրել։

 

  • Կիսվել: