երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գլխավոր հարկադիր կատարողը այցելել է Արարատի ու Վայոց ձորի մարզային բաժիններ

Գլխավոր հարկադիր կատարողը այցելել է Արարատի ու Վայոց ձորի մարզային բաժիններ

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ օգոստոսի 14-ին աշխատանքային այց է կատարել ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին։

Տեղում ծանոթանալով բաժնի աշխատանքի կազմակերպմանը, շենքային պայմաններին՝ Սերգեյ Մեղրյանը, տեղակալ Լևոն Բալյանը, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Գագիկ Միրիջանյանը և գլխավոր հարկադիր կատարողի օգնական Խաչատուր Իգիթյանը Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գևորգ Դումանյանի ուղեկցությամբ այցելեն են նաև ծառայության Մասիսի, Վեդու, Եղեգնաձորի բաժանմունքներ։

Մարզային բաժնի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Մեղրյանն առանձնակի կարևորել է ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր գործողությունների հետևողական կատարումը, լիազորությունների պատշաճ իրականացումը։

Շեշտվել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ծառայության շահառուների հետ շփումներին, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացմանը։

Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետը գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացրել բաժնի գործունեությանն առնչվող խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։

Աշխատանքային խորհրդակցության ավարտին գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

  • Կիսվել: