հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Գլխավոր հարկադիր կատարողն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Գլխավոր հարկադիր կատարողն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն այսօր աշխատանքային խորհրդկացություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ։ Ծառայության ղեկավարն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Գոհար ՄԿրտչյանին։

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Սիրո Ամիրխանյանը հույս է հայտնել, որ Գոհար Մկրչտյանը հարկադիր կատարման ոլորտում ունեցած իր փորձը, մասնագիտական և անձնական հատկանիշները կներդնի Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման գործում և իրեն ամրակցված բաժինների համակարգումը կիրականացի ըստ պատշաճի։

Գոհար Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար։

Խորհրդակցության ավարտին Սիրո Ամիրխանյանը շրջայց է կատարել Ծառայության վարչական շենքում, տեղում ծանոթացել բաժինների աշխատանքին։

  • Կիսվել: