երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարից կբռնագանձվի 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ

Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ինչպես  տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ 2011-2012 թվականներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի, իսկ 2012 թվականից մինչև 2018 թվականն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արտավազդ Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

- 2 անշարժ գույք
- 2 շարժական գույք
- 1 իրավաբանական անձում մասնակցության իրավունք
- 325 միլիոն 574 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

  • Կիսվել: