չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գլխավոր շտաբի հայտարարությունը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Գլխավոր շտաբի հայտարարությունը

Վարչապետի և Կառավարության հրաժարականը պահանջելու վերաբերյալ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի երեկվա հայտարարության վերաբերյալ քրեական վարույթ դեռևս չկա։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահմյանը՝ հավելելով՝ հայտարարությունն ուսումնասիրվում է։

«Գլխավոր շտաբի հայտարարությունը և դրա շուրջ զարգացումների հնարավոր ռիսկերը մեր ակնդետ ուշադրության ներքո են, և Քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցակազմի հատկանիշ պարունակող կոնկրետ դրսևորումներ, տարրեր ի հայտ բերվելու պարագայում պարտադիր և անմիջապես հետևելու է քրեաիրավական արձագանքը», - տեղեկացրեց Աբրահամյանը։

  • Կիսվել: