ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան

Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին:

Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա ստեղծելու առաջարկությանը, որի հիմքում ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև օգոստոսին ստորագրված մտադրությունների վերաբերյալ հայտարարությունն է։

Լաբորատորիայի ստեղծմամբ կողմերը նպատակ ունեն համագործակցության միջոցով Հայաստանում զարգացնելու ժամանակակից իրավաբանական կրթությունը՝ նպաստելով իրավաբանական և հարակից կրթական ոլորտների միջև գիտելիքի ու փորձի փոխանակմանը, կրթության և պրակտիկայի արդիականացմանն ու կատարելագործմանը։

Իրավաբանական լաբորատորիան հիմնադրվել է որպես ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում, որը տեղակայվելու և գործելու է Գլխավոր դատախազության վարչական շենքում։

  • Կիսվել: