երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, PrimeNews.am-ին տեղեկացրեց Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ավելին, նրա փոխանցմամբ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ՀՔԾ-ն, սակայն, առայժմ չի հայտնում, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածներով է մեղադրանք առաջադրվել նախկին դատախազին:

Նշենք միայն, որ Կոստանյանը որպես մեղադրյալ անցնում է Մարտի 1-ի քրեական գործով:

  • Կիսվել: