Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի, ArmeniaSputnik-ին հայտնել են քննչական կոմիտեից։
Բաղդասարյանը նախկինում գլխավոր դատախազի տեղակալ էր, Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազներից։
Այժմ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետն է։


