հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Գերագույն դատարանը մեր երկրի ժողովրդավարական ապագայի համար լուրջ խնդիր եմ համարում․ Վիգեն Քոչարյան

Գերագույն դատարանը մեր երկրի ժողովրդավարական ապագայի համար լուրջ խնդիր եմ համարում․ Վիգեն Քոչարյան

Այո, ես ունեմ շատ լուրջ և չփարատված մտահոգություններ` այս հնարավոր միավորման հետ կապված: Ամենահիմնավոր մտահոգությունս հանգում է նրան, որ մենք, ստեղծելով Գերագույն դատարան և օժտելով նրան բոլոր այն լիազորություններով, որոնք ունի ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը, ստեղծում ենք դատական իշխանության գերկենտրոնացում, որը որևէ կերպ չի կարող նպաստել մեր առջև կանգնած խնդիրների լուծմանը և կարող է նոր և լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Այս մասին այսօր «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԲԴԽ գիտական անդամ Վիգեն Քոչարյանը, գրում է Tert.am-ը։

«Ես կարող եմ հավաստել, որ աշխարհում չկա որևէ գերագույն դատարան, որն ամբողջ ծավալով ունենա այն բոլոր լիազորությունները, որոնք այսօր մեր գործընկերներն առաջարկում են ուղղակի գումարման միջոցով օժտել Գերագույն դատարանին»,- ասաց նա և հավելեց, որ մեծ է գայթակղությունը` կուտակված խնդիրները մեկ քայլով լուծելու, սակայն ըստ նրա՝ դա ավելի մեծ և լուրջ խնդիրների ծագման պատճառ լինել:

Նա նշեց, որ ներկայիս գործող համակարգի տրամաբանությունը ուղղահայացության բացակայության մեջ է, և դատարաններն իրանից տարբերվում են իրենց գործառույթներով, նրա որակմամբ՝ Գերագույն դատարանի ստեղծմամբ ուղղակի ենթակայեցնում են ստորադաս դատարանները Գերագույն դատարանին:

Քոչարյանը դիտարկեց՝ մեկտեղելով դատարանները` խախտվում են դրանց գործառույթները: «Այստեղ մեծ վտանգ կա, որ կարող է ձևավորվել մի մարդկանց խումբ, որը կոչվում է Գերագույն դատարան, որն էլ իր ձեռքում կկենտրոնացնի օրենսդրության, մեկնաբանման, Սահմանադրության, կոնկրետ գործերի լուծման բոլոր գործառույթները: Ես սա մեր երկրի ժողովրդավարական ապագայի, պետության կառույցի կայունության համար լուրջ խնդիր եմ դիտարկում»:

  • Կիսվել: