հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայից տարվել է Երեւան քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն

Գեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայից տարվել է Երեւան քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն

Քիչ առաջ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Բաղրամյան պողոտայից տարվել է Երեւան քաղաքի ոստիկանության գլխավոր վարչություն, գրում է yerkirmedia.am-ը:

Նրան մոտեցած իրավապահները պնդել են, որ ցանկանում են զրուցել: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չէ:

Տեղեկացնենք, որ կայքը փորձեց ճշտել, թե ի՞նչ հիմքով է նա տեղափոխվել Ոստիկանություն, սակայն մինչ այս պահը  չի հաջողվել որեւէ պարզաբանում ստանալ ոստիկանության լրատվական  վարչությունից:

Այլ մանրամասները ճշտվում են:

 
 

  • Կիսվել: