կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Գալյանը՝ ՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճար տալու մասին

Գալյանը՝ ՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճար տալու մասին

ՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալու: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց լրագրողը՝ հղում անելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասված հայտարարությանը:

Նախարարը պարզաբանեց՝ խոսքն օրենքով սահմանվող վարձատրության միջոցների մասին է, այս դեպքում՝ հավելման:

«Ինչո՞ւ չենք փոփոխում դրույքաչափը, որովհետև գործակիցներ սահմանող օրենսդրական ակտն ամբողջությամբ փոփոխության կարիք ունի, և դա հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում ենթարկվելու է հստակ փոփոխության՝ ներառելով այն բոլոր փոփոխությունները, որոնք մինչ այս պահը կատարվել են:

Այսինքն՝ հավելավճարների հաշվարկման մեխանիզմները, որոնք պիլոտային փուլերով են անցնում այս պահի դրությամբ, միանշանակ իրենց տեղն են գտնելու գործակիցներ սահմանող, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում: Մինչև այդ օրենքի ընդունումը սա կարող ենք համարել որպես միջանկյալ լուծում»,- ասաց նա:

Հարցին, թե ինչքանով են ավելանալու դատավորների հավելավճարները, նախարարը չմանրամասնեց, միայն նշեց, որ դա կախված է դատավորի ստաժից:

  • Կիսվել: