երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Գալյանն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են մի շարք կարևոր ուղղությունների

Գալյանն ու Շվեդիայի դեսպանն անդրադարձել են մի շարք կարևոր ուղղությունների

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդքուիսին։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր ուղղությունների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Նոր Սահմանադրության մշակման գործընթացին, արդարադատության ոլորտում թվայնացման օրակարգին, Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում բարեփոխումներին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը և այդ ուղղությամբ հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացմանը, դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների կարողությունների զարգացմանը, անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնին:

Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեդիայի աջակցությամբ նոր ծրագրերի հնարավոր ներդրումը, ինչպես նաև արդեն գործող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները։

  • Կիսվել: