երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորմանն ուղղված գործընթացը

Գալյանի գլխավորությամբ քննարկվել է Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորմանն ուղղված գործընթացը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձնական տվյալների պաշտպանության նոր մարմնի ձևավորմանն ուղղված գործընթացը, հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է նոր մարմնի ստեղծման կարևորությունը, որը նպատակ ունի ապահովել տվյալների պաշտպանության ոլորտի ինստիտուցիոնալ ամրապնդումը։

  • Կիսվել: