հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց  2 ամսով

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց 2 ամսով

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ հրապարակեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը։ ԲՀԿ առաջնորդը կալանավորվեց 2 ամսով։ Պաշտպանական կողմը նշեց, որ Ծառուկյանը այժմ ԱԱԾ-ի քրեակատարողական հիմնարկում է։ Պաշտպանական կողմը դատարանի որոշումն անօրինական ու անհիմն է համարում և կալանավորման համար որևէ հիմք չկա։

"Որոշումը ստացել ենք, ծանոթանալուց հետո կբողոքարկենք",- լրագրողների հետ զրույցում նշեց Ծառուկյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչը։

Հիշեցենք՝ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

  • Կիսվել: