երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը

Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։ Այս մասին հայտնում է  ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն նրան երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Ավելի վաղ փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել էր, ըստ չար լեզուների, միջնորդությունը քննելու է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Վերջինը հայտնի է  որպես իշխանությունների սրտի դատավոր։

ՔԿ-ն երեկ տարածեց հաղորդագրություն, ըստ որի, կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է, որ մեղադրանքներմ աբսուրդային ու ծիծաղելի են։

  • Կիսվել: