կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Գագիկ Խաչատրյանի հարազատները պատրաստ են վճարել մի քանի մլրդ դրամ գրավը. փաստաբան

Գագիկ Խաչատրյանի հարազատները պատրաստ են վճարել մի քանի մլրդ դրամ գրավը. փաստաբան

Միշտ նույն հիմնավորումներն են՝ ազատության մեջ գտնվելու ժամանակ կարող է թաքնվել վարույթն անցկացնող մարմնից։ Այս առումով չկան բավական փաստական տվյալներ, կա հակառակը, որ ազատության մեջ գտնվելու դեպքում նման վարքագիծ չի դրսևորել։ Մենք հակառակ փաստարկն ենք ասում՝ 2015 թվականից Խաչատրյանը պարբերաբար բուժման  մեջ է գտնվել Գերմանիայի Դաշնությունում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ արդեն վեց ամիս է, ինչ Խաչատրյանը կալանքի տակ է, այսօր վերաքննիչում քննվում է Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարեցնելու դեմ իրենց՝ փաստաբանների բողոքը, և իրենք բարձրացրել էին նաև կալանավորման հիմքերի բացակայության մասին ու միջնորդել, որպեսզի գրավ կիրառեն:

Պաշտպանն ասաց. «2018-ին, երբ Գագիկ Խաչատրյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել, պարտադիր վերականգնողական բուժում պետք է ստանար, սակայն քրեական գործ է հարուցվել ՀՀ-ում, և ընդամենը մեկ զանգով Գագիկ Խաչատրյանն ընդհատել է բուժումը՝ պայմանով, որ հետագայում կվերադառնա ու կշարունակի, ու վերադարձել է և ներկայացել է վարույթը ներկայացնող մարմին։ Այսքանից հետո ո՞ր փաստարկով են գտնում, որ ազատության մեջ գտնվելու դեպքում պետք է թաքնվի»։

Փաստաբանը նշեց, որ Խաչատրյանի ընտանիքի անդամները և հարազատները պատրաստ են վճարել գրավը, որը կազմում է մի քանի միլիարդ դրամ։

  • Կիսվել: