Եվս մեկ ոչ աշխատանքային օր. նախագահը ստորագրել է օրենքը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երեկ ընդունեց Ռուբեն Ռուբինյանի և Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27֊ը սահմանվում է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»։
Այդ օրը կլինի ոչ աշխատանքային։


