ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
ԵԽ Նախարարների կոմիտեն որոշումներ է ընդունել «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռների կատարման վերաբերյալ

ԵԽ Նախարարների կոմիտեն որոշումներ է ընդունել «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռների կատարման վերաբերյալ

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի  ունեցած Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի», «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռների կատարման գործընթացը, որոնց առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը գրանցել է դրական արդյունքներ: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։  

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճռով, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում 1992-1994 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում Գյուլիստան գյուղում դիմումատուի (ով էթնիկ հայ է) սեփականության իրավունքի խախտմանը, Նախարարների կոմիտեն արձանագրել է, որ վճռի կատարման առնչությամբ Ադրբեջանի իշխանությունները որևէ առաջընթաց չեն գրանցել՝ շեշտադրվելով, որ արդարացի փոխհատուցման վճարումն անվերապահ պարտավորություն է, որի պատասխանատվությունը կրում է միայն Ադրբեջանը: Ընդունված որոշմամբ Նախարարների կոմիտեն խորը մտահոգություն է հայտնել առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն տրամադրել և առաջարկել է արդարացի փոխհատուցման վճարումն իրականացնել փոխըմբռնման հուշագրերի նախագծում նախատեսված եղանակով կամ այն ուղղակիորեն դիմումատուի ժառանգներին վճարելով:

«Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի»  վճռով, որը «Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» հայելային գործով վճիռն է և վերաբերում է Լաչին քաղաքում բնակված 6 ադրբեջանցի քրդերի, որոնք 1992-1994թ. ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ստիպված են եղել լքել Լաչինը, թողնելով այնտեղ իրենց գույքը, Նախարարների կոմիտեն ընդունված որոշմամբ մեծապես ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրումը, որը հստակորեն հաստատում է այս ուղղությամբ առաջընթաց գրանցելու Հայաստանի պատրաստակամությունը։ 

 

  • Կիսվել: