երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ քննարկեցինք Սահմանադրական բարեփոխումների ընթացքը. Գալյան

Ստրասբուրգում պատիվ ունեցա հանդիպել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Միասին քննարկեցինք կարևոր հարցեր`

Սահմանադրական բարեփոխումների ընթացքը,

Խաղաղության կարևորությունը և դրա ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքը,

Ժողովրդավարական արժեքների պահպանման համատեքստում ապատեղեկատվության, օտարերկրյա ազդեցությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտությունը,

ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի ընդլայնումը և համագործակցության նոր ուղղությունները:

Ուրախ էի կրկին հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարին և մտքեր ու նոր գաղափարներ փոխանակել վերջինիս հետ»:

  • Կիսվել: