ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Եվրահանձնաժողովը 12,9 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի ՀՀ-ին՝ ուղղված ՀԱԷԿ-ի անվտանգությանը

Եվրահանձնաժողովը 12,9 մլն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի ՀՀ-ին՝ ուղղված ՀԱԷԿ-ի անվտանգությանը

Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքների ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագրին:

Այս համաձայնագրի (12.9 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ)  նպատակն է աջակցել Հայաստանում միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ենթակառուցվածքի ամրապնդմանը:

Համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ին կհատկացվի ֆինասնական աջակցություն՝ լուծելու հետևյալ հիմնախնդիրները.

Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո Հայկական ատոմային էլեկտրակայանում իրականացված անվտանգության ինքնագնահատման՝ ստրեսս-թեսթի արդյունքում մշակված  միջոցառումների ազգային պլանում ներառված և դեռևս չիրականացված միջոցառումների ներդրում, մասնավորապես.

ծանր վթարի ժամանակ առաջացող և հերմետիկ գոտում կուտակվող ջրածնի պայթյունավտանգության չեզոքացման համար պասսիվ ռեկոմբայներների մատակարարում և տեղադրում ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի հերմետիկ գոտում,

հերմետիկ գոտու քփության բարձրացում։

Նշված միջոցառումները կբարձրացնեն ՀԱԷԿ անվտանգությունը։

Աջակցության տրամադրում Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին՝ ՀՀ  միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին,  ՀԱԷԿ-ի անվտանգության պարբերական գնահատման հարցում։

Կոմիտեի կարողությունների բարձրացումը հնարավորություն կտա դիտարկել ՀԱԷԿ-ի կողմից ներկայացված Անվտանգության պարբերական հաշվետվությունը, գնահատելու ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի համապատասխանությունը անվտանգության գործող կանոնների և նորմերի պահանջներին, գնահատելու ՀԱԷԿ-ի սթրես-թեստիազգային պլանում և անվտանգության բարձրացման ծրագրում ներառված միջոցառումների իրականացումը, ինչպես նաև՝ դիտարկելու ՀԱԷԿ-ի շահագործումից հանելու և ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման պլանները։  

Աջակցություն Հայաստանում ռադիոքիմիական ռեֆերենսային լաբորատորիայի ստեղծմանը, որը  կնպաստի ՀՀ-ում շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ազգային ենթակառուցվածքի, ինչպես նաև վթարային հակազդման և ճառագայթման աղբյուրների ճառագայթային մոնիթորինգի համակարգերի բարելավմանը, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի միջոցառումներիիրականացման համար ժամանակակից միջազգային փորձի և գիտելիքների ձեռքբերմանը։

Ռադիոակտիվ թափոնների կառավարման ոլորտում  ռադիոակտիվ թափոնների պահման կոնտեյներների արտադրության անկախ ներուժի ձեւավորում։

  • Կիսվել: