չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եթե Բորիս Բախշիյանին արդարության հիմունքներով են կալանավորել, Արմեն Դանիելյանն ինչո՞ւ կալանավորված չէ. Արթուր Սարգսյան

Եթե Բորիս Բախշիյանին արդարության հիմունքներով են կալանավորել, Արմեն Դանիելյանն ինչո՞ւ կալանավորված չէ. Արթուր Սարգսյան

Իշխանություններն ասում են՝ մեր երկրում արդարություն կա, եթե արդարություն կա, Բորիս Բախշիյանին իրենց ասելով արդարության հիմունքներով են կալանավորել, Արմեն Դանիելյանն ինչո՞ւ կալանավորված չէ։

Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը:

«Բորիս Բախշիյանի կալանավորման հիմքում դրված է այն, որ ծանուցել է մեղադրյալին, բայց նրան թույլ չի տվել, որ իր ազատ խոսքն ասի դատարանում: Այս դեպքում մեղադրյալին ծանուցել էին, իմ դեպքում ինձ ո՛չ ծանուցել են, ո՛չ դատական նիստին ներկա եմ եղել, ո՛չ էլ իմ ազատ խոսքը կարողացել եմ ասել․ ինձ կալանավորել են»,-ասաց նա։ Արթուր Սարգսյանն ընդգծեց, որ Բորիս Բախշիյանին չի ճանաչել, Մանվել Փարամազյանի գործով նիստին, նա հիշեցրեց, որ մի քանի ամիս Բախշիյանը Փարմազյանի խափանման միջոցը չի փոխել, փոխելու որոշում հետո է կայացվել։ Պատգամավորի դիտարկմամբ՝ Բորիս Բախշյանի կալանավորման հիմքում քաղաքական պատճառներ են։

«Փաստ է, որ Բորիս Բախշիյանին կալանավորել են, որովհետեւ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված վկան իրենց վկան էր, դրա համար կալանավորել են, իսկ այստեղ ես եմ, իրենցը չեմ, դրա համար Արմեն Դանիելյանին չեն կալանավորում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի պաշտպաններն օրերս հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ԱԱԾ՝ պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի հատկանիշներով՝ Արթուր Սարգսյանին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար։

  • Կիսվել: