հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ես պատժվել եմ նրա համար, որ շատ օրինավոր եմ եղել որպես քրիստոնյա. Վլադիմիր Գասպարյան

Ես պատժվել եմ նրա համար, որ շատ օրինավոր եմ եղել որպես քրիստոնյա. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որ անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով, հայտարարել է, թե իր տունը չի վերադարձնի պետությանը։

«Ով ասել է՝ գլուխները պատովն է տվել»,- լրագրողների հետ ճեպազրույցւոմ նշել է Գասպարյանը։

Նա կոչ է արել լրագրողներին մասնակցել դատական նիստերին՝ համոզվելու համար, որ այդ ունեցվածքն ապօրինի ճանապարհով ձեռք չի բերել «Կգաք, կտեսնեք»։

Նախկին ոստիկանապետը հայտարարել է, թե ինքը պատժվել է որպես քրիստոնյա. 

«Ես հիմա պատժվել եմ, պատժվել եմ նրա համար, որ շատ օրինավոր եմ եղել որպես քրիստոնյա և շատ եմ ներել ու հանդուրժել ամեն տեսակ տականքի։ Քրիստոնեության մեջ ներելն ու հանդուրժելը նույնպես ունի սահման, որից հետո վերածվում է մեղքի»։ Գասպարյանը վստահեցրել է, որ ինքը ոտքի է կանգնում. «Այդ ճանապարհին եմ, և թող Աստված կանչեն, որ ոտքի չկանգնեմ»։

Հարցին՝ ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր էր շքեղ առանձնատուն կառուցել, Գասպարյանն ասել է. «Ոստիկանապետի աշխատավարձով հնարավոր չէր այդքան շքեղ բան սարքել, կարելի էր կահույք դնել, ծաղիկ տնկել, ծառ դնել»։ Իսկ որտեղից այդքան գումար հարցին, նա ասել է. «Ձեր ի՞նչ գործ»։

  • Կիսվել: