կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ես նախորդ անգամ չնեղացա, որ ինձ չընտրեցիք․ ՍԴ դատավորի թեկնածու

Ես նախորդ անգամ չնեղացա, որ ինձ չընտրեցիք․ ՍԴ դատավորի թեկնածու

Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության նախորդ գործընթացը և այս գործընթացը տարբեր են։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանը։
 
Վերջինի թեկնածությունը խորհրդարանին առաջադրել է ՀՀ նախագահը։ Վաղարշյանը մեկ անգամ ևս առաջադրվել էր պաշտոնի համար, սակայն գործող խորհրդարանը նրան չէր ընտրել։ Սա նրա երկրորդ փորձն է։
 
«Այն ժամանակ, որ ես առաջադրվում էի, ինձ ասում էին՝ ես խանգարում եմ հեղափոխությանը։ Սակայն ես պատասխանում էի՝ տղերք, ես հեղափոխությանը չեմ խանգարում։ Մեկ տարում այս պետության, ժողովրդի կյանքում շատ բան է փոխվել, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ չի փոխվել․․․ես ուղղակի զարմացած եմ։ Ես նախորդ անգամ չնեղացա, որ ինձ չընտրեցիք, ես ամբիցիաների մեջ չմտա, հեռուստատեսությամբ չգնացի բոլոլա սարքեի՝ հասկանելով, որ դա իրավական գործընթաց է, որը որոշակիորեն վերածվել է քաղաքականի։ Ինչու ես համաձայնեցի՝ գտնում եմ, որ ընդդիմություն-դիմություն, հներ, նորեր պայքարում անհրաժեշտ են իմ նման քաղաքական անցյալ չունեցող անձիք, որոնք երկու ճամբարների արանքում կարող են հաշտարարի դեր կատարել։ Ճիշտը դա է։ Կյանքը մեծամասամբ կոմպրոմիս է՝ սահմանադրական դոգմաներին հետևելով», -հայտարարեց Արթուր Վաղարշյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։

  • Կիսվել: